Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:57

Ֆրանսիայի հարավում բռնկված հրդեհի պատճառով ավելի քան 2000 մարդ տարհանվել է

Ֆրանսիայի հարավում բռնկված հրդեհի պատճառով ավելի քան 2000 մարդ տարհանվել է

Խոշոր անտառային հրդեհն ստիպել է Ֆրանսիայի հարավում գտնվող Վար դեպարտամենտի իշխանություններին տարհանել 2200 մարդու Ֆրեջյուի կոմունայի մոտակայքում գտնվող ճամբարներից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հուլիսի 1-ին Ֆրեջյուի կոմունայի մոտ բռնկված անտառային հրդեհն այժմ մարվել է: Որպես նախազգուշական միջոց՝ 2200 մարդ տարհանվել է ճամբարներից»,- ասվում է հայտարարության մեջ:

Հրդեհը մարելու համար գործի են դրվել ավելի քան 300 հրշեջ և փրկարարական անձնակազմ, ինչպես նաև 85 մեքենա, 3 հրշեջ ինքնաթիռ և 4 հրշեջ ուղղաթիռ:

Վերջին օրերին Ֆրանսիայում գրանցվել է անսովոր բարձր ջերմաստիճան: Չնայած ջերմաստիճանը ներկայումս իջնում ​​է 30 աստիճան Ցելսիուսից ցածր՝ երկրի հարավում գտնվող 6 դեպարտամենտ հայտարարել է անտառային հրդեհների «բարձրացված» սպառնալիքի մասին, իսկ ևս 3-ին տրվել է «բարձր» մակարդակ:

Ֆրանսիան տուժել է անոմալ շոգից։ Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերն ամենատաքն էր 1947 թվականից ի վեր, երբ սկսվել էր եղանակային տվյալների գրանցումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+