Արագածոտնի մարզում ավտովթարի հետևանքով կա 6 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 18։25-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 48 կմ հատվածում, Արտաշավանի վարչական տարածքում, բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։
Նշվում է, որ վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից երկուսին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Կայքը հավելել է, որ վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։






































