Գլազգոյի կենտրոնական կայարանում ուժգին հրդեհ է բռնկվել, ինչը հանգեցրել է շենքի մասնակի փլուզման, հաղորդում է BBC-ն:
Հրդեհն սկսվել է վեյպի խանութում կիրակի կեսօրին: Վիկտորյան շենքը փլուզվել է մի քանի ժամ անց:
Գլազգո կենտրոնականը Շոտլանդիայի ամենաբարձր բեռնվածությամբ կայարանն է: Սպասվում է, որ բոլոր գնացքների ծառայությունները կչեղարկվեն առնվազն մինչև երկուշաբթի օրվա ավարտը։
Շոտլանդիայի հրշեջ և փրկարար ծառայությունը հորդորել է մարդկանց խուսափել տարածքից:






































