Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:36

Ինչպես է Հռոմի կենտրոնում փլուզվել Կոնտի միջնադարյան աշտարակը

Ինչպես է Հռոմի կենտրոնում փլուզվել Կոնտի միջնադարյան աշտարակը

Հռոմի կենտրոնում՝ Կոլիզեյի մոտ, միջնադարյան Կոնտի աշտարակի վերակառուցման ժամանակ տեղի է ունեցել երկու փլուզում, հայտնել է ANSA-ն։

Առաջին փլուզումից հետո փլատակներից դուրս է բերվել երեք մարդ. երկուսին օգնություն է ցուցաբերվել տեղում, ևս մեկ 64-ամյա աշխատող ծանր վիճակում տեղափոխվել է Սան Ջովաննի հիվանդանոց։ Մեկ այլ աշխատող դեռևս փլատակներում է և կյանքի նշաններ է ցույց տալիս։

Երկրորդ փլուզումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ փրկարարները փորձում էին դուրս բերել աշխատողին։ Ոչ մի հրշեջ չի տուժել։

Լարգո Կորրադո Ռիչի փողոցի երթևեկությունը փակվել է միջադեպից հետո՝ արտակարգ ծառայությունների մուտքը դեպքի վայր ապահովելու համար։ Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել անփութության հետևանքով վնասներ պատճառելու հոդվածով։ Քննիչները տեխնիկական փորձաքննություն կանցկացնեն՝ փլուզման պատճառը պարզելու համար։ Վարկածներից մեկն է ներքին կառուցվածքային վնասը։

Կոնտի աշտարակը կառուցվել է 1203 թվականին Իննոկենտիոս III պապի հրամանով՝ իր ընտանիքի՝ ազնվական Կոնտի դի Սենյիի համար։ Սկզբնապես այն ուներ մոտավորապես 50-60 մետր բարձրություն, սակայն 1348 թվականի երկրաշարժից հետո աշտարակը կորցրել էր վերին հարկերը և կանգուն մնացել մնաց միայն կիսով չափ՝ մնալով միջնադարյան Հռոմի խորհրդանիշներից մեկը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+