Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք վիճաբանում, հայհոյում և հարվածում են միմյանց։
Նշվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա կարգավարը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Գերատեսչությունից հավելել են, որ միջոցառումներ են ձեռնարկվում ուղևորի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







