Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տարածքում՝ Երևան-Գյումրի գնացքում, հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, էլեկտրական լարը պոկվել և ընկել է գնացքի վագոնի տանիքի վրա։ Ըստ կայքի՝ վագոնի առաստաղի փայտյա կոնստրուկցիաներում և ռելսերի՝ մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել։
Կայքը հավելել է, որ, գնացքի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







