ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծխի ահազանգի մասին։
Ահազանգը ստացվել է ժամը 18։20-ին, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Shamshyan.com-ի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում՝ նկուղային հարկում։ Ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







