Արմավիրի մարզում՝ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին բենզալցակայանում օգոստոսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու քաղաքացի է տուժել, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Տեղի ունեցած միջադեպի մասին ՆԳՆ-ն ժամը 12։25-ին է ահազանգ ստացել։
Shamshayn.com-ի տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել հողի տակ տեղադրված բենզինի բաքի պայթյունից, 2 տուժած տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







