Սևանա լճի «Վիշապ» լողափում քաղաքացիները, ջրային փրկարարներն ու շտապօգնության բժիշկները փրկել են 27-ամյա տղամարդու կյանքը, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ճամբարակ խոշորացված համայնքի տարածքում։ Ականատեսները, այնուհետև ժամանած փրկարարները, տղամարդուն դուրս են բերել ջրից։ Ճամբարակի ամբուլատոր կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել և նրան տեղափոխել բժշկական հաստատություն։
Փրկվածը Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Մ.-ն է, ասվում է հրապարակման մեջ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







