Երևանի Սիսավան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների հետևանքով 4 անձ է տուժել, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նշվում է, որ մեկ անձ ձերբակալվել է։ Ըստ գերատեսչության՝ ժամը 13։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։
Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ Սիսավան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, գործի է դրվել նաև հրազեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







