Բժիշկ Եկատերինա Դեմյանովսկայան պատմել է, թե ինչպես կարելի է հանգստի ժամանակ խուսափել հիվանդանալուց։
Արձակուրդի ընթացքում գլխացավը, ջերմությունը, աղիքային վարակները կխաթարեն հանգիստը, բայց մասնագետների կարծիքով՝ որոշ կանոնների հետևելու դեպքում հնարավոր է արձակուրդներն անցկացնել առանց առողջական խնդիրների։
Բժիշկ-փորձագետ Եկատերինա Դեմյանովսկայայի խոսքով՝ որպեսզի մարմնինը հարմարվի անսովոր ջերմաստիճանին և օդի խոնավությանը, ժամային գոտուն, արձակուրդի առաջին օրերին պետք է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։ Պետք չէ անմիջապես գնալ երկար էքսկուրսիաների, նավով ճանապարհորդությունների, սպորտով զբաղվել։ Ըստ մասնագետի՝ ավելի լավ է առաջին օրը երկու առնվազն 7-8 ժամ քնել:
Ըստ նրա՝ կարևոր է շատ ջուր խմել։ Շատ կարևոր է ջրազրկում թույլ չտալը, շշալցված ջուր խմելը։ Ալկոհոլը վտանգավոր է բարձր ջերմության դեպքում, այն կարող է առաջացնել ճնշման ցնցումներ, այտուցներ և գլխացավեր, գլխապտույտ: Իսկ առավոտյան խումհարը կարող է մեծապես խախտել հանգստի պլանները։
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս զանգվածային վայրերում դիմակ կրել։
Ոչ պակաս նշանակալի է նաև օդորակիչի ազդեցությունը։ Բժիշկը խորհուրդ է տալիս օդափոխիչը սահմանել 23-25 աստիճանի վրա։
Քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը հատկապես ուժեղ է առավոտյան 10-ից երեկոյան 6-ը, բժիշկը խորհուրդ է տալիս այդ ժամին ստվերում կամ ներսում լինել։
Նա խորհուրդ է տալիս զգույշ լինել այն երկրի խոհանոցից, որտեղ որոշել եք անցկացնել ձեր հանգիստը։ Նրա խոսքով՝ տեղական անսովոր խոհանոցը կարող է մարսողական խանգարումների պատճառ դառնալ։






































