Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:31

Հայկական մշակույթը սեփականաշնորհելու փորձ. փորձագետները գնահատել են Արցախի գորգերը յուրացնելու Բաքվի միտումները

Հայկական մշակույթը սեփականաշնորհելու փորձ. փորձագետները գնահատել են Արցախի գորգերը յուրացնելու Բաքվի միտումները

Արցախյան 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Շուշիի գորգերի թանգարանի ավելի քան 120 գորգերը յուրացրած ադրբեջանցիները Վաշինգտոնում ցուցահանդես են կազմակերպել և հայտարարել այսպես կոչված ադրբեջանական գորգերի ցուցադրություն։

Ամերիկա-ադրբեջանական առևտրաարդյունաբերական պալատի գրասենյակի պատկերասրահում մարտի 27-ին տեղի է ունեցել այսպես կոչված «ադրբեջանական» գորգերի առաջին ցուցահանդեսը։ Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ ցուցադրվել է 76 էկսպոնատ, որոնք պատկանում են Արցախի, Գանձակի, Խաղխաղի, Ղուբայի, Շիրվանի և Թավրիզի գորգագործության դպրոցներին։

Armenia Today-ը, դատելով հրապարակված լուսանկարներից, փորձեց պարզել, թե ինչ ծագում ունեն այդ գորգերը և դիմեց փորձագետներին:

Հայ մասնագետներն ասում են՝ ցուցահանդեսում ներկայացված գորգերի մեծ մասը հայկական ու կովկասյան ազգերի գորգերի անհաջող կրկնօրինակներ են։ Եվ դա են վկայում մի շարք ապացույցներ:

Նախ «ադրբեջանական գորգործության» համար դարավոր եզրույթը վիճելի անվանում է այն պատճառով, որ ինչպես ասում է Շուշիի գորգերիի թանգարանի տնօրենը, ադրբեջանական գորգ հասկացությունը ծագել է միայն խորհրդային ժամանակներում: Հետևաբար Ադրբեջանում գորգագործության պատմությունը առավելագույնը 80 տարվա պատմություն ունի:

«Ադրբեջանական գորգ հասկացությունը մինչև 1940-ական թվականները ընդհանրապես ոչ մի տպագիր կամ ձեռագիր նյութում չի հանդիպել: դա խոսում է նրա մասին, որ չկա նման բան: Իսկ Ադրբեջանը նոր պետություն է: Քանի որ ամեն ժողովուրդ ունի իր ատրիբուտները՝ հողը, լեզուն ու մշակույթը, ապա իրենց պետք են մշակութային հիմքեր, որպեսզի անվանվեն ժողովուրդ: եթե մշակույթ չունես, դու ո՞նց կարող ես ժողովուրդ լինել»,- ասաց Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը:

Երկրորդը, ինչպես ասում է Շուշիի գորգերի թանգարանը զրոյից ստեղծողը, լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնում ներկայացված, այսպես կոչված, «ադրբեջանական գորգերը» հակադրվում են այն բոլոր կանոններին, որոնցով գորգերը պատրաստվում են. դրանք քիմիական նութերով ներկված թելերով, ֆաբրիկայում գործված գորգեր են, ոչ թե ձեռքի աշխատանք և անհարմար է  այդ նմուշները գորգ անվանել, ընդգծում է փորձագետը:

«Նրանք գոնե այդ ավանդական բաները չեն պահպանել: Այդ գույները նույնիսկ չեն համապատասխանում, քանի որ գորգերի զարդանածշային թեմատիկայի մեջ զարդանախշերից բացի շատ կարևոր է գույնը: Որովհետև դրանք բնական դրվագներ են ցույց տալիս, առասպելաբանություն և այլն. դու պետք է համապատասխանես այդ գույներին: Բայց քանի որ նրանք այդքանը չեն հասկանում, ինչ ուզում՝ անում են: Նման բան, ինչ իրենք ցուցադրել են, Պակիստանում, Թուրքիայում, Պարսկաստանում որոշ տեղերում լիքը գործում են ու շատ էժան շուկայում կարելի է գտնել»,- ասում է Ասծատրյանը:

Ազգագրագետ, գորգագետ Աշխունջ Պողոսյաը դժվարանում է գտնել այդ երկրի գորգաարվեստի պատմական ակունքները։

«Այն, որ համարել են իրենցը, դա նորություն չէ: Ընդ որում՝ միայն իրենք չէ: Աշխարհում արցախյան և ընդհանրապես կովկասյան գորգերի գերակշիռ մասը համարում են դրանցը»,- ասում է նա:

Գորգագետի խոսքով՝ ադրբեջանը պարբերաբար է հայկական մշակույթը սեփականաշնորհելու փորձեր անում։ Նրա կարծիքով՝ այս երևույթի դեմ պայքարելու լավագույն միջոցը Հայաստանում նույնպես գորգի թանգարաններ, գորգագործության հետազոտական կենտրոններ ստեղծելն է։

«Մասնագետներ աճեին…և իհարկե կարող էինք այդ դեպքում շատ էլ լավ իրենց ոչնչացնել, զրոյի հավասարեցնել»,- ասաց Պողոսյանը:

Իսկ ի՞նչ է հայկական գորգը և ինչպես են այն ընկալվել աշխարհում, ինչո՞ւ է կրկնօրինակման համար անգամ ընտրվում հենց հայկականը, մերը, պատճառը պարզ է:

«Էն արաբ բարձրաստիճան պալատականը, ում տանը հայկական գորգ կար, նրա հետ խոսել չէր լինի: Նա նամարվում էր աշխարհի տերը»,- ասում է Աշխունջ Պողոսյանը:

Ինչ վերաբերում է գորգերի հայկական ժառանգությանը, ապա Շուշիի ադրբեջանական օկուպացումից փրկված 170 գորգերն այժմ ցուցադրվում են Վանաձորի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում: Գորգերի համար դեռևս մշտական վայր ԿԳՄՍ-ն չի նախատեսել, սակայն Վանաձորում դրանք կմնան մինչև այս տարվա նոյեմբեր: Թե ուր կտանեն գորգերը նոյեմբերից հետո՝ պարզ չէ։

«Առաջին հերթին պետք է պետականացնել գորգերը: Իմիջիայլով չէի ասի, թե մի ֆանտաստիկ գումարներ են, բայց հավաքածուն հենց ֆանտաստիկ գիտամշակութային նշանակություն ունի»,- ասում է ազգագրագետը:

Հայաստանում այսօր 300-ամյա գորգերի տեխոնոլոգիայով ժամանակակից գորգեր են պատրաստում, կիրառվում են բացառապես այն չափանիշները, որով հայերը դարերով ստեղծել են իրենց գորգերը: Բնական, պղնձե ամանների մեջ եփվելու եղանակով ստացված գույներով ներկում են թելերը, գորգագործ կանայք դրանք գործում են իրենց տներում, ինչպես նախկինում։

«Կարելի է ասել, որ շեդեվրներ են, շատ լուրջ գորգեր են: Աշխարհում շատ քիչ տեղերում կարող եք նման բան հանդիպել»,- ասում է Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը:

Եվ քանի դեռ կան «Ազգի Նվիրալներ», արցախյան ավանդույթներ, չնայած պատմությունը կեղծելու և հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու Ադրբեջանի բազմաթիվ փորձերին, վերածնվում է հայկական ավանդական գորգը՝ որպես պատմական ապացույց եղածի, ապրածի ու այսօրվա․․․

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+