• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 17:07
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Իրանի շուրջ էսկալացիան հարված է Հայաստանի լոգիստիկ հնարավորություններին. Անանյան

Էքսկլյուզիվ, Հարցազրույց,
28 Մարտ 2026 19:19
ShareShareShare
telegram

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական անվտանգության մարտահրավերներին՝ խոսելով Իրանի շուրջ զարգացումների, լոգիստիկ խնդիրների և տնտեսական մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի վրա։

«Այն, ինչ որ տեղի է ունենում Իրանում, անմիջականորեն տնտեսական առումով շատ մեծ հարված է մեր հանրապետությանը»,- նշել է Անանյանը։

Նա շեշտել է, որ Հայաստանի տնտեսական կենսունակությունը կախված է արտաքին աշխարհի հետ կապող երկու հիմնական ուղղություններից՝ հյուսիսից և հարավից։ Նա այդ համատեքստում ընդգծել է, որ այդ ուղղություններն են Վրաստանը և Իրանը։ Նրա խոսքով՝ այդ ուղղությունները հանդիսանում են երկրի հիմնական լոգիստիկ «արտերիաները»։

Անանյանի խոսքով՝ հարավային ուղղությունը՝ Իրանի միջոցով դեպի Բանդար Աբբաս նավահանգիստ, այսօր լուրջ խնդիրների առջև է։

«Մենք տեսնում ենք, որ Բանդար Աբբաս նավահանգիստը բավականին հարվածներ է կրել։ Այսօր էլ որոշակի խնդիրներ կան հասանելիության հետ կապված»,- նկատել է նա։

Անանյանը հավելել է, որ այդ իրավիճակն ազդեցություն ունի բեռնափոխադրումների վրա։

«Կապանի ճանապարհին մենք տեսնում ենք, որ բեռնատարների մեծ խցանումներ կան»,- շեշտել է նա։

Անանյանն ընդգծել է, որ Իրանի ուղղությամբ խնդիրները կարող են ունենալ նաև պարենային անվտանգության հետևանքներ։

«Եթե քո պարենային անվտանգության հարցը դնում ես համապատասխան ներկրումների ծրագրի ներքո, դա նշանակում է, որ դու լավ չես պատկերացնում ապագան, քո անելիքները»,- հավելել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով հաղորդակցության հնարավորություններին՝ Անանյանը նշել է, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես կայուն այլընտրանք։

«Չկա խաղաղություն, կա խաղաղության պատրանք, և կարող են ժամանակ առ ժամանակ այդպիսի բեմականացված մատակարարումներ իրականացվել»,- ասել է նա։

Անդրադառնալով «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին՝ Անանյանը շեշտել է դրա կարևորությունը` որպես խաղաղության գործոն, սակայն մատնանշել Իրանի մտահոգությունները: Ըստ նրա՝ Թեհրանը ոչ թե մերժում է նախագիծը, այլ իր սահմանների մոտ ամերիկյան հնարավոր ներկայության մեջ վտանգ է տեսնում:

Անանյանի գնահատմամբ՝ այս իրավիճակում Հայաստանը պետք է պահպանի ճկունություն։

«Մենք պետք է լինենք շատ ճկուն և որևէ կողմի մեր գործողություններով չբերենք անհավասարակշիռ իրողությունների»,- կարևորել է նա։

Տնտեսական մոդելի վերաբերյալ Անանյանը նշել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ներքին սպառման վրա հիմնված մոտեցումից։

«Մենք ստեղծել ենք սպառման մոդելով տնտեսություն։ Դա նշանակում է, որ քո տնտեսական աճը սահմանափակ է», - նկատել է նա։

Մինչդեռ, նրա խոսքով՝ արդյունավետ մոդելը պետք է հիմնված լինի արտահանման և արժեքի ստեղծման վրա։

«Դու պետք է արտադրես գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիական արտադրանք և վաճառես դրսում», - հստակեցրել է նա։

Անանյանն ընդգծել է, որ Հայաստանի շուկան պետք է դուրս գա ներքին սահմաններից։

«Քո սպառողը պետք է լինի ոչ թե 3 մլն, այլ 30, 300 մլն»,- հավելել է Անանյանը։

Նա նաև նշել է, որ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները պետք է ներառեն արդյունաբերության զարգացում, տեխնոլոգիաների ներդրում և գլոբալ շուկաների հետ ինտեգրում։

Անդրադառնալով ներդրումային միջավայրին՝ Անանյանը նշել է, որ դրա համար անհրաժեշտ են մի շարք հիմնարար պայմաններ՝ արտաքին և ներքին անվտանգություն, կանխատեսելի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն։

Խոսելով փոքր և միջին ձեռնարկատիրության մասին՝ նա ասել է, որ իրենց նախաձեռնությունն առաջարկելու է համաչափ հարկային բեռ։ Նրա խոսքով՝ հարկային բեռը պետք է լինի ոչ թե պատժիչ, այլ հասկանալի։

Անանյանի գնահատմամբ՝ նախատեսում են նաև հարկային համակարգի փոփոխություն՝ շրջանառության հարկի անմիջապես վերացում և ավելացված արժեքի հարկի աստիճանական վերացում։

Եզրափակելով՝ Անանյանն ընդգծել է, որ Հայաստանի զարգացման հիմնական ճանապարհը արժեք ստեղծող և արտահանման վրա հիմնված տնտեսության կառուցումն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: Դավիթ ԱնանյանԻրանՀայաստանպատերազմ Իրանում

Հարակից հրապարակումներ

«Սրիկայություն», «նուրբ հարց է»․ կարծիք՝ հերոսների նկարները ջնջելու մասին

«Սրիկայություն», «նուրբ հարց է»․ կարծիք՝ հերոսների նկարները ջնջելու մասին

10 Հուլիս 2026 09:00

Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի փողոցներից ու գետնանցումներից հեռացնել գրաֆիտիներն ու որմնանկարները։ Այս գործընթացի շրջանակում մաքրվում են նաև Արցախյան պատերազմներում...

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

08 Հուլիս 2026 22:55

Հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին անցկացրել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու նրան փոխկապակցված 70...

Ընդդիմությունն ու իշխանությունն ԱԺ-ում մարմին կստեղծեն

Ընտրության իրավունքի սահմանափակում, հարկային բեռ և գաղտնի զեկույց. ինչո՞վ հիշվեց ԱԺ-ն

04 Հուլիս 2026 13:57

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքներն ամփոփում է աղմկահարույց ու հնչեղ որոշումների ներքո։ Այս տարիների ընթացքում խորհրդարանն ընդունեց մի...

«Մունդիալ 2026». Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի ավարտն ու Մխիթարյանի ֆենոմենը. մեկնաբան

«Մունդիալ 2026». Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի ավարտն ու Մխիթարյանի ֆենոմենը. մեկնաբան

27 Հունիս 2026 22:55

Լրագրող, մեկնաբան Սերոբ Օհանյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, դրա ձևաչափին և...

«Անիմաստ որոշում» և «կիմանան պատմությունը»․ քաղաքացիները՝ Պապ թագավոր փողոցի մասին

«Անիմաստ որոշում» և «կիմանան պատմությունը»․ քաղաքացիները՝ Պապ թագավոր փողոցի մասին

27 Հունիս 2026 18:30

Երևանի Արսեն Ամիրյանի փողոցն այսուհետ կկոչվի Պապ Թագավորի անունով։ Անվանափոխության որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հունիսի 23-ի նիստում։ Նախագծի հեղինակները...

Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

26 Հունիս 2026 08:30

Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանն Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում անդրադարձել է դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակին...

Load More
Xosum
  • Լուրեր
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից
Քաղաքականություն

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի ընդհանուր...

Read moreDetails
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ
Ներքաղաքական

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Դատախազությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հայտնել է դաշինքի ներկայացուցիչ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ