Բրիթնի Սփիրսը սոցցանցերում հայտարարել է, որ իր «The Woman In Me» հուշերը կթողարկվի հոկտեմբերի 24-ին, գրում է «Правила жизни» պարբերականը։
Աշխատանքը «առաջին անգամ կբացահայտի Բրիթնիի անհավանական ճանապարհորդությունն ու ուժը», ինչպես նաև «կընդգծի երաժշտության և սիրո մնայուն ուժը և կնոջ կարևորությունը, որը պատմում է իր պատմությունը սեփական պայմաններով»:
Հուշերը կթողարկի Gallery Books-ը՝ ամերիկյան Simon & Schuster խոշոր հրատարակչության 30 ստորաբաժանումներից մեկը: Հրատարակչությունը գիրքն անվանում է «համարձակ և զարմանալիորեն հուզիչ պատմություն ազատության, փառքի, մայրության, գոյատևման, հավատքի և հույսի մասին»:
Գիրքը հնարավոր է նախապես պատվիրել ԱՄՆ-ում՝ 26,39 դոլարով (2,4 հազար ռուբլի): Բացի անգլերեն բնօրինակից, հնարավոր կլինի ձեռք բերել տարբերակներ 16 լեզուներով, այդ թվում՝ բուլղարերեն, հունգարերեն, հնդկերեն և նորվեգերեն։
Բրիթնի Սփիրսի՝ հուշեր թողարկելու պլանների մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2022 թվականի փետրվարին։ Հետո հաղորդվեց, որ երգչուհին կխոսի փառքի տանող ճանապարհի, ստեղծագործական կարիերայի, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին։ Լրագրողների տվյալներով՝ Սփիրսը հուշերի հրապարակման համար կստանա 15 միլիոն դոլար (ավելի քան 1,3 միլիարդ ռուբլի):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







