Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 17-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 388,81 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 1 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 395 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0,87 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 410.03 դրամ է, այն արժեզրկվել է 1.05 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 424,47 դրամ միջին գնով, ինչը 0,89 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.04 դրամով և կազմել 5.08 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.47 դրամ միջին գնով, փետրվարի 16-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.08 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 456.91 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 2.38 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 2,74 դրամ՝ կազմելով 482,09 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







