Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:44

Moody’s-ը հայտարարել է Ռուսաստանում եվրոպարտատոմսերի դեֆոլտի մասին

Moody’s-ը հայտարարել է Ռուսաստանում եվրոպարտատոմսերի դեֆոլտի մասին

Moody’s-ը հայտնել է, որ Ռուսաստանը արտաքին պարտքային պարտավորությունների գծով դեֆոլտ է թույլ տվել: Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին ասվում է միջազգային վարկանիշային գործակալության կայքում։

«Հունիսի 27-ին Ռուսաստանի սուվերեն պարտքի կրողները չեն ստացել եվրոպարտատոմսերի թողարկման արժեկտրոնային վճարումները: Խոսքը 30-օրյա արտոնյալ ժամանակաշրջանի ավարտի պահին 100 մլն դոլար գումարի մասին է, ինչը, մեր որոշման համաձայն, դեֆոլտ է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ դա չի նշանակում արտաքին պարտքի դեֆոլտ։ Նրա խոսքով՝ վարկատուները ոչ մի հիմք չունեն կարծելու, որ Մոսկվան իր պարտավորությունները ոչ պատշաճ կերպով է կատարում, քանի որ Ռուսաստանը ֆորս-մաժորի պայմաններում անում է ամեն ինչ, որպեսզի վարկատուները ստանան իրենց միջոցները: Սիլուանովի խոսքով՝ ԱՄՆ-ը ու Եվրամիությունն արհեստական խոչընդոտներ են ստեղծում ռուսական արտաքին պարտքի սպասարկման համար։ Ըստ նրա՝ դա արվում է զուտ «դեֆոլտ» պիտակը կպցնելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+