Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:46

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աշխատում է Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ

ՀՀ էկոնոմիայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն հունիսի 11-ին կայացած առցանց քննարկման ժամանակ միացել են հիմնական փորձագետներին՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում աղետների ռիսկի նվազեցման համակարգի համապարփակ վերլուծության հիմնական եզրահանգումները և առաջարկությունները քննարկելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին ՊԿԳ Հայաստանի գրասենյակից, սույն վերլուծությունը գյուղատնտեսական ոլորտում աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) վերաբերյալ երկրի իրավիճակային ուսումնասիրությունների շարքի մի մասն է, որն իրականացվել է ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից։ Ուսումնասիրությունների շարքը ներառում է թվով 16 երկրներ Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Բալկաններում և Արևելյան Եվրոպայում։

Ըստ աղբյուրի՝ ուսումնասիրությունը կատարվել է ՊԳԿ տարածաշրջանային նախաձեռնություն 3-ի շրջանակում, որը նպատակաուղղված է «Փոփոխվող կլիմայի պայմաններում բնական ռեսուրսների կայունության կառավարմանը և կենսաբազմազանության պահպանմանը»։

«Արտակարգ իրավիճակների հակազդման սեփական ներուժն ավելացնելուն զուգահեռ Հայասատանի կառավարությունը՝ որպես երկրի գերակա ուղղություններ ճանաչել է Աղետների ռիսկի նվազեցումը և Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը՝ դիմակայուն ապագա կառուցելու նպատակով։ Հետևաբար, աղետների ռիսկի նվազեցման/կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը ոլորտի զարգացման պլանավորմանը դարձել է Կառավարության առանցքային ռազմավարական մոտեցումը, որն, այնուհանդերձ, պահանջում է համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների շարունակական բարելավում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՊԿԳ Հայաստանի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի իրավիճակային ուսումնասիրությամբ վերանայվել են գյուղատնտեսության ոլորտում ԱՌՆ ներկայիս կարգավիճակը, վաղ ազդարարման համակարգը և ագրոօդերևութաբանական ծառայությունները, ներառյալ ԱՌՆ համակարգին առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունը, կարողությունները և ծառայությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոլորտին, ինչպես նաև՝ գնահատվել է բացերն ու կարիքները այս ուղղությունները բարելավելու և հզորացնելու նպատակով։

«Գյուղատնտեսությունը հատկապես խոցելի է բնական աղետների և կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ, և կլանում է աղետների ողջ ազդեցության բավականին մեծ բաժինը։ Սակայն, գյուղատնտեսությունը նույնպես մեծապես նպաստում է կլիմայի փոփոխությանը՝ անասնաբուծության, բուսաբուծության և այլ հողօգտագործողների գործունեության արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումների միջոցով»,- նշեց ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։ «Ուստի էական նշանակություն ունի գյուղատնտեսական լավ գործելակերպերի որդեգրումն ու խթանումը․ գործելակերպեր, որոնք նպաստում են շրջակա միջավայրի բարելավմանը, նվազեցնում բնական ռեսուրսների սպառումը և կենսաբազմազանության կորուստը, և առաջնորդում դեպի կայուն և դիմակայուն արտադրական համակարգեր։ ՊԳԿ-ն հանձնառու է Հայաստանին այս ուղղությամբ աջակցելու հարցում» — նշել է Յելեն։

«Հայաստանն աղետների առաջացման առումով աշխարհի առավել վտանգված երկրներից է, քանի որ ենթակա է տարերային աղետների բոլոր տեսակների ռիսկի, ներառյալ ուժգին երկրաշարժեր, հաճախակի առաջացող սողանքներ, կարկտահարություններ, երաշտներ և ջրհեղեղներ, որոնք ռիսկի են ենթարկում մարդկանց և կարող են զգալի վնաս առաջացնել, ինչն էլ կարող է թուլացնել զարգացումը։ Երկրի չորային կլիմայի, հաճախակի արձանագրվող բնական աղետների, ինչպես նաև մարդու կենսագործունեության արդյունքում առաջացող բնապահպանական այնպիսի խնդիրների հետևանքով, ինչպիսիք են անտառահատումները և անապատացումը, Հայաստանն առավել խոցելի է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության նկատմամբ: Ըստ տեղական և միջազգային փորձագետների կանխատեսումների, հիդրոօդերևութաբանական վտանգների անխուսափելի աճը կհանգեցնի հողի էրոզիայի և հողի բերրիության կորստի, բերքի կրճատման, ջրի սակավության և ոռոգման ջրի բացակայության, բերքի ու անասունների վնասման, ինչպես նաև վնասատուների և վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկերի աճի:

Ուսումնասիրությունը չի տալիս լուծումներ, այլ համախմբում է դիտարկվող ոլորտներում բարելավում պահանջող առանցքային խնդիրները՝ ընդգծելով դրանց բազմաոլորտ բնույթը և համակարգային ու լավ պլանավորված միջոցառումներ ներդրելու միջոցով։ Գյուղատնտեսությունում աղետների ռիսկերի նվազեցման և կլիմայի փոփոխությունների հարմարողականությանտահրավերներին լուծում տալու անհրաժեշտությունը։ Ուսումնասիրությունը կծառայի որպես հիմք Հայաստանի կառավարության և ՊԳԿ-ի, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի միջև հետագա երկխոսության համար՝ ուղղված առաջնահերթ լուծումների վերհանմանը և իրականացմանը՝ Հայաստանում ռիսկերի հաշվառմամբ գյուղատնտեսության ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով»,- տեղեկացնում է աղբյուրը։

ՊԿԳ գրասենյակի հաղորդմամաբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջարկություններ առ այն, թե ինչպես բարելավել Հայաստանի ԱՌՆ կարգավորման և ինստիտուցիոնալ շրջանակները, հզորացնել և արդիականացնել վաղ ազդարարման համակարգերը և ագրոօդերևութաբանական ծառայությունները՝ աղետների մոնիթորինգին, վաղ ազդարարմանն լավագույնս աջակցելու նպատակով։ Աղետների ռիսկի նվազեցման, նախապատրաստվածության և հակազդման մասով կենտրոնական և ապակենտրոնացված մակարդակում բարելավված համակարգման հետ մեկտեղ՝ շեշտվել է նաև փաստերի ձևավորման և քաղաքականությունների մասով տեղեկացված որոշումների համար տվյալների հավաքագրման էական դերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+