• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 23:30
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ՄՍՇՊ հանձնաժողովի նախագահը բացատրել է Հայաստանի վառելիքի շուկայում մրցակցության պակասի պատճառները

Տնտեսություն,
16 Մարտ 2026 13:08
ShareShareShare
telegram

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Armenia Today-ին մեկնաբանել է Հայաստանի վառելիքի շուկայում մրցակցության խնդիրները, վառելիքի ներմուծման լոգիստիկայի հնարավոր փոփոխությունները, ինչպես նաև մրցակցային միջավայրի զարգացմանն ուղղված խնդիրները:

«Հայաստանի վառելիքի շուկայում մրցակցության պակասը պահպանվում է»,- հայտարարել է նա՝ խոսելով վառելիքի գների վրա ազդող գործոնների մասին։

Մարտի 16-ի Երևանում մեկնարկած Մրցակցային միջազգային ցանցի (ICN) շահերի պաշտպանության երկօրյա աշխատաժողովի շրջանակում Գևորգյանը խոսել է հայկական շուկայի կառուցվածքային խնդիրների, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների դերի մասին: Միջոցառումը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-ի ալիքում։

Վառելիքի ներկրումն Ադրբեջանի տարածքով

Նրա խոսքով՝ շուկայում իրավիճակը կարող է փոխվել վերջին փոփոխություններից հետո, որոնք կապված են Ադրբեջանի տարածքով վառելիքի ներկրման հետ։

Գևորգյանը նշել է, որ նոր լոգիստիկ ուղղությունների բացումն արդեն իսկ ազդում է շուկայի վրա՝ տրանսպորտային հանգույցներում արձանագրվող գների իջեցման տեսքով։ Հանձնաժողովի ղեկավարը պարզաբանել է, որ հայկական շուկայի կառուցվածքային խնդիրներից մեկը ներմուծման տեսանկյունից փոքր երկիր և տնտեսություն ունենալն է: Նրա խոսքով՝ գնումների սահմանափակ ծավալների պատճառով միջազգային խոշոր արտադրողները միշտ չէ, որ շահագրգռված են հայկական ընկերությունների հետ ուղիղ համագործակցությամբ։ Այս գործոնը, Գևորգյանի կարծիքով, կարող է արտացոլվել նաև գների մակարդակում, որոնք որոշ դեպքերում ավելի բարձր են, քան տարածաշրջանի մյուս երկրներում։

Միաժամանակ նա կարևորել է Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերություններում ունեցած դիվերսիֆիկացիան, որը, նրա գնահատմամբ, նպաստում է տնտեսության մրցունակության բարելավմանը։

Մրցակցության պակասը ազդում է առաջարկի և պահանջարկի հավասարակշռության վրա

Գևորգյանը նաև ընդգծել է, որ մրցակցության պակասը բարդացնում է շուկայի հավասարակշռումը՝ առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը։ Նման պայմաններում, նրա խոսքով, կարող են առաջանալ գնային տատանումներ և առանձին ապրանքների դեֆիցիտ կամ ավելցուկ։

Այս տեսանկյունից հանձնաժողովի առանցքային խնդիրներից մեկը նա համարել է շուկաներում հավասար մրցակցային պայմանների ապահովումը, որոնց դեպքում գները ձևավորվում են ոչ թե սահմանափակ թվով ընկերությունների ազդեցությամբ, այլ առաջարկի և պահանջարկի հիման վրա։ Նրա խոսքով՝ առանձին ուշադրություն է դարձվում փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցության ընդլայնմանը։ Նրանց ակտիվ ներկայությունը, Գևորգյանի համոզմամբ, կայուն մրցակցության ձևավորման կարևոր գործոն է։ Նա հավելել՝ հանձնաժողովը ձգտում է ստեղծել պայմաններ, որոնց դեպքում փոքր բիզնեսը կկարողանա մուտք գործել շուկա և մրցակցել խոշոր ընկերությունների հետ:

ICN-ն՝ որպես փորձի փոխանակման հարթակ

Մեկնաբանելով Երևանում ընթացող ICN աշխատաժողովը, որին մասնակցում են շուրջ 40 երկրի ներկայացուցիչներ, հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ միջոցառումը հարթակ է կարգավորող մարմինների միջև փորձի փոխանակման համար: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր ունի կարգավորման իր առանձնահատկությունները, և Հայաստանի համար կարևոր գործոն է տնտեսության փոքր չափը, ինչը միաժամանակ լրացուցիչ բարդություններ է ստեղծում և որոշակի առավելություններ տալիս:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատաժողովի բացմանը խոսել է տնտեսության համար մրցակցային միջավայրի կարևորության մասին: Նա հիշեցրել է, որ 2026 թվականի տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 176 երկրի շարքում զբաղեցնում է 52-րդ տեղը և Համաշխարհային բանկի «Բիզնես ռեդի» զեկույցում ստացել է 66,7 միավոր:

2025 թվականին Ադրբեջանը հայտարարել էր իր տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Ընդհանուր առմամբ, 2025-ին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի վառելիք, մինչդեռ ՀՀ-ից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։ 

Հայ փորձագետների մի մասն այդ գործընթացները դիտարկում է որպես Բաքվի ավելի լայն տնտեսական ռազմավարության տարր։ Տնտեսագետ, «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ Հրայր Կամենդատյանը Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական բենզինի ներմուծումը կարող է դիտվել որպես տնտեսական էքսպանսիայի գործիք և Արցախի կորստի հետևանքների հանրային ընկալումը փոխելու փորձ: Նրա կարծիքով՝ հայկական սպառողին սահմանափակ գնային օգուտ առաջարկելով՝ Բաքուն ձգտում է տնտեսական կախվածության տարրեր ձևավորել։

Հայաստանի իշխանությունները համաձայն չեն նման գնահատականների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ադրբեջանական բենզինի ներմուծումը հանգեցրել է վառելիքի գների նվազմանը. նրա խոսքով՝ 2025-ի դեկտեմբերի կեսերից պրեմիում դասի բենզինի նվազագույն գինը իջել է՝ մեկ լիտրի համար 510 դրամից դառնալով 430 դրամ։

Պապոյանն ավելի վաղ նույնպես գների նվազումը կապում էր ադրբեջանական վառելիքի մատակարարման հետ: Նրա խոսքով՝ բենզինը մոտ 430 դրամով արագ վաճառվում է շուկայում, իսկ այդ ծավալները սպառելուց հետո վաճառքում մնում է այլ ծագման վառելիք, ինչը բերում է միջին գնի բարձրացման: Նախարարի գնահատմամբ՝ հենց մատակարարումների սահմանափակ ծավալներն են բացատրում շուկայում գների տատանումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև՝ 

Ադրբեջանը փորձում է հայ սպառողին հաշտեցնել Արցախի կորստի հետ՝ դարձնելով տնտեսական էքսպանիայի դեսպան․ փորձագետ

«Մենք Ադրբեջանից բենզին գնենք, իրենք՝ զինվեն», «Պետք է առևտուր անենք». հարցում

telegram
Tags: Գեղամ ԳևորգյանգներՇուկավառելիք

Հարակից հրապարակումներ

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 20-ին, կազմել է 365,94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,92 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում ենք...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Load More
Xosum
  • Լուրեր
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

20 Հուլիս 2026 12:35
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ
Իրավունք

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48

Գործարար Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան նախկին ամուսնու որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի դեմ,...

Read moreDetails
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի
Աշխարհում

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17

Միջնորդները Իրանին են փոխանցել Միացյալ Նահանգների հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի: Աղբյուրի համաձայն,...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ