Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:15

Լիաննա Հարությունյանը Տեներիֆեում հանդես կգա «Ֆիգարոյի ամուսնությունն» օպերայում

Լիաննա Հարությունյանը Տեներիֆեում հանդես կգա «Ֆիգարոյի ամուսնությունն» օպերայում

Հայ օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը կկատարի կոմսուհի Ալմավիվայի դերերգը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունն» օպերայում, որով կմեկնարկի Տեներիֆեի օպերային թատրոնի (Ópera de Tenerife) 2026-2027 թվականների թատերաշրջանը, հայտնում է իսպանական Beckmesser երաժշտական պորտալը։

Ներկայացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, 13-ին, 15-ին և 17-ին՝ Auditorio de Tenerife սիմֆոնիկ դահլիճում։ Բեմադրությունն իրականացվել է Բարսելոնայի «Լիսեու» օպերային թատրոնի հետ համատեղ։

Ներկայացման բեմադրիչը Մարտա Պասոսն է, իսկ դիրիժորը՝ Պաբլո Գոնսալեսը, որի ղեկավարությամբ հանդես կգա Տեներիֆեի սիմֆոնիկ նվագախումբը։

Գլխավոր դերերգերով հանդես կգան նաև Լեոնոր Բոնիլյան (Սյուզաննա), Յան Անտեմը (Ֆիգարո) և Խոսե Անտոնիո Լոպեսը (կոմս Ալմավիվա)։ Քերուբինոյի դերերգը կկատարի սոպրանիստ Ռաֆայել Կիրանտը։

Ներկայացմանը կմասնակցեն նաև Ópera de Tenerife — Intermezzo երգչախումբը և Տեներիֆեի միջազգային պարային կենտրոնը։

Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» չորս գործողությամբ կատակերգական օպերա է, որն առաջին անգամ բեմադրվել էր Վիեննայում՝ 1786 թվականին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+