ՊՆ զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում)։
Նա մանրամասնել է, որ մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտանաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:
Այսօր ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանի մահվան մասին։






































