Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:40

ԱՄՆ-ը խորհրդատուներ է ուղարկում Հայաստանի ՊՆ՝ օգնելու «հեռանալ ռուսական մոդելից»․ ԶԼՄ

ԱՄՆ-ը խորհրդատուներ է ուղարկում Հայաստանի ՊՆ՝ օգնելու «հեռանալ ռուսական մոդելից»․ ԶԼՄ

ԱՄՆ-ն խորհրդատուներ է ուղարկում Հայաստանի պաշտպանության նախարարություն, հայտնում է «Ռիա նովոստին»՝ հղում անելով ֆրանսիական Intelligence Online-ին։

Նշվում է, որ խորհրդատուների նպատակն է մեծացնել այդ երկրների զինված ուժերի համապատասխանությունն ամերիկյան զինված ուժերին և հեռացնել ռուսական չափանիշներից։ Ըստ հրատարակության՝ Հայաստանից բացի ԱՄՆ-ն խորհրդատուներ է ուղարկել Մոլդովայի, Ուկրաինայի և Բալկանյան երկրների զինված ուժեր։

«Միացյալ Նահանգները տվյալ երկրների նախարարությունների խնդրանքով խորհրդատուներ է ուղարկում Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Բալկանյան երկրների պաշտպանության նախարարություններ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես գրում է հրատարակությունը, դրանով Վաշինգտոնն «ընդունում է պատասխանատվություն» այն երկրների գերատեսչությունների համար, որոնք «ցանկանում են լքել Մոսկվայի ուղեծիրը»։

Մայիսի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ էր արել 200 մլն  դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+