Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:02

ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունները քննարկել են զինվորական կադրերի վերապատրաստման հարցերը

ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունները քննարկել են զինվորական կադրերի վերապատրաստման հարցերը

ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի և մասնագետների համատեղ պատրաստման հարցերը քննարկվել են զինվորական կադրերի պատրաստման բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների ղեկավարների հավաքի ժամանակ։ Այս մասին БелТА-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը:

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ — գնդապետ Անատոլի Սիդորովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության առաջնային ուղղություններից է կազմակերպության զինված ուժերի համար ռազմական կադրերի և մասնագետների համատեղ պատրաստումը: Նա նշել է, որ համատեղ ուսուցումը կատարվում է ՀԱՊԿ չորս անդամ պետություններում։

Շչեդրիկովիչը նշել է, որ ուսումնամեթոդական հավաքի ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական կադրերի համատեղ պատրաստման համակարգի կատարելագործման արդիական հարցերի լայն շրջանակ:

«Կարծիքներ են փոխանակվել միասնական ուսումնական ծրագրերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմի մեջ մտնող միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների, այլ զորքերի և զինվորական կազմավորումների համար անհրաժեշտ մասնագիտությունների գծով համատեղ խմբերում պատրաստության կազմակերպման փորձի վերաբերյալ», — ասել է մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով՝ միջոցառման ընթացքում մշակվել են համաձայնեցված մոտեցումներ ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական կադրերի համատեղ պատրաստման համակարգի կատարելագործման, ինչպես նաև գիտահետազոտական գործունեության հարցերի վերաբերյալ:

Նշենք, որ հուլիսի 12-13-ը Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների և ՀԱՊԿ բազային գիտահետազոտական կազմակերպությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային ուսումնամեթոդական հավաքը՝ ռազմական համագործակցության խնդիրների հետազոտման բնագավառում: Միջոցառումը տեղի է ունեցել ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ռազմակայանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+