Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:45

Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է նաև թուրք ծայրահեղականներով

Պարզվում է՝ Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի, այլ նաև թուրք ծայրահեղականներով։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Այս կադրը թուրքական «Haber Global» լրատվամիջոցի` Ադրբեջանի ռազմաճակատի վերաբերյալ ռեպորտաժից է։ Կադրում թուրքական ծայրահեղ ազգայնամոլակական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր» (թուրք. Bozkurtlar) կազմակերպության անդամը «հպարտորեն» ցույց է տալիս կազմակերպությունը խորհրդանշող նշանը։

Այս լուսանկարն ապացուցում և ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունում Թուրքիայի անմիջական և ուղղակի ներգրավվածության մասին։ Մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են հերքել այդ ամենը և կատարում են միայն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ իրավիճակը սրող հայտարարություններ։

Նշենք, որ հիշյալ կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ Թուրքիայում աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները մատներով «Գորշ գայլերի» նշան են անում։ Թուրքական ազգայնականները համարում են, որ գորշ գայլը խորհրդանշում է «թուրքի ազատության ձգտումը»։ Այդ նշանը թուրք ազգայնականները սկսել են կիրառել 1991 թվականից։

Թուրք ազգայնականների առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը ԽՍՀՄ փլուզումից հետո մեկնել էր Բաքու, որտեղ Աբուլֆազ Էլչիբեյի կազմակերպած հանրահավաքի ժամանակ բազմահազարանոց ամբոխը նրան դիմավորել էր մատների հատուկ ժեստով, որն էլ հետագայում սկսեցին օգտագործել Թուրքիայի ազգայնականները։ «Գորշ գայլերի» նշան կոչվող մատների կոմբիանացիան հետևյալն է՝ ճկույթը և ցուցամատը վեր են պարզված, իսկ միջնմատը, մատնեմատը և բութն իրար են միացված, այսինքն, այդ կոմբինացիան դառնում է գայլի գլուխ։

Ըստ Թյուրքեշի մեկնաբանության՝ ճկույթը՝ թուրքն է, ցուցամատը՝ իսլամը։ «Այդ շարժումը անելու ժամանակ մատների արանքում ազատ տարածություն է մնում, որն էլ աշխարհն է, իսկ բթի, մատնեմատի և միջնամատի միացված կետն էլ կնիքն է։

«Այսինքն, «Գորշ գայլերի» նշանը ցույց է տալիս, որ թուրք-իսլամական կնիքը դնում ենք աշխարհի վրա»,-ասել էր Թյուրքեշը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+