ՀՀ կենտրոնական հանձնաժողովի՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքներով հայտնի է, թե առավելագույն ձայներ ստացած ուժերը քանի մանդատ կստանան, տեղեկացել ենք ԿԸՀ կայքից։
Ըստ ԿԸՀ ամփոփման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Արգիշտի Մեխակյան) կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Սևակ Խաչատրյան)՝ 12 մանդատ։ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը՝ 2 մանդատ։
Վերջնական արդյունքներով ընտրելու իրավունք ունեցող 69 866 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 31 535-ը։
Նրանցից 15 298-ը ձայն է տվել ՔՊ-ին, 10 051-ը՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքին, 1241-ը՝ «Հանրապետություն» կուսակցությանը։ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունն ստացել է 1692, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 1177, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 440, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1193 քվե։
Ընտրությունները Վաղարշապատում տեղի էին ունեցել նոյեմբերի 16-ին։ Ներքին գործերի նախարարությունը ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել էր 10 ահազանգ։ Դիտորդները մի շարք ընտրախախտումներ էին արձանագրել։





































