Արցախյան հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը վերահաստատել է՝ գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց տեղեկությունը փոխանցել են ԵԱՀԿ-ից։
Դեկտեմբերից Մինսկի գործընթացի շրջանակներում և «այդ պրոցեսի հետ կապ ունեցող կառույցներում իրականացվող բոլոր գործողությունները կդադարեցվեն»:
Մինսկի խումբն ստեղծվել էր 1992 թվականին՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար։ Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կազմում էին նաև Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Փաստացի, խմբի աշխատանքը սառեցվել էր 2022 թվականին։
Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ստորագրել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել կազմակերպությանը։






































