Կիրակի օրը՝ նոյեմբերի 9-ին, կարգալույծ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա-խմբ.) Հովհաննավանքում պատարագ է մատուցել, սակայն դատարկ վանքում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով համայնքում իր աղբյուրներին։
Վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը թերթին ասել է, որ չի մասնակցել պատարագին և տեղյակ չէ, թե քանի մարդ է մասնակցել։ Նա նաև չի հստակեցրել, թե ճի՞շտ է անում, որ կարգալույծ հռչակված քահանան իր տեղը չի զիջում օծյալներին։
«Անկեղծ ասած` ես դուրս եմ այդ թեմաներից: Եկեք՝ իմ կարծիքը ես չասեմ, նա համայնքում ընդունված հոգևորական է, մնացած ոչ մի բան չգիտեմ: Եթե չհարգեն, նրա պատարագներին չեն գնա, եթե գնում են, ուրեմն հարգում են»,- նշել է նա։
Կարգալույծ քահանան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծեսեր էր մատուցել հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։ Դրանց նախորդել էր հոգևորականների կալանքների երկրորդ ալիքն Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Փաշինյանը նոյեմբերի 9-ին մասնակցել էր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին:
Կարդացեք նաև՝





































