Փարիզի դատարանն այսօր կքննի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ բանտից ազատ արձակման հայցը՝ մինչ վերաքննիչ բողոքի քննության ավարտը, հայտնում է Reuters-ը:
Դա տեղի կունենա ընդամենն օրեր անց այն պահից, երբ նա բանտարկվել էր։ Սարկոզին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման։ Փարիզի քրեական դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահին մեղավոր է ճանաչել 2005-2007 թվականներին Լիբիայի կառավարության կողմից իր ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված հանցավոր դավադրության մեջ։
Նա պատիժը կրում է Փարիզի «Սանտե» բանտում, ուր տեղափոխվել էր հոկտեմբերին։ Ֆրանսիայի նախկին նախագահն արդարացվել է այլ մեղադրանքներից, մասնավորապես՝ պետական միջոցների հափշտակությունը թաքցնելու և պասիվ կոռուպցիայի դրվագներով։






































