Նոյեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
ՆԳՆ նախնական տվյալներով՝ երեքամյա Տիգրանին հայրն է խեղդամահ արել, նրա քույն ու եղբայրը տեղափոխվել են ՀՕՖ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ՀՀ ժամանելու հրավերը:
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրհետապնդում է հարուցվել:
Նոր Սահմանադրությամբ՝ ուժեղացվելու են ԱԺ լիազորությունները, փոխվելու է ընտրությունների կարգը:
Կալանավորվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին:
Կտրուկ վատացել է ՔԿՀ-ում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, նա հոսպիտալացվել է, այնուհետ տեղափոխվել ՔԿՀ։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին:
Հրդեհ է բռնկվել մայրաքաղաքի «Երևան սիթի» սուպերմարկետում, կա տուժած։
Մինչև 23 տարեկանների և երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4 օրերին հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել։
ԱԺ հանձնաժողովն ընդունել է հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագիծը։
Թուրքական լիրան անկում է ապրել՝ 2010 թվականից ի վեր կորցնելով իր արժեքի 97%-ը։
Ձերբակալվել է Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։




































