Մի խումբ աղջիկների վիճաբանության ու ծեծի՝ համացանցում տարածված տեսանյութի առթիվ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ։
Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ նրա՝ քրգործը վերաբերում է Ֆիզիկական ներգործության հատկանիշներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացրել է նա։
Այլ մանրամասներ Ավդալյանը չի հայտնել։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում մի խումբ աղջիկներ հայհոյախառը արտահայտություններով վիճաբանում են, ապա միմյանց հարվածներ հասցնում։






































