Հոկտեմբերի 15-ին հոգևորականների կալանավորումը հիմնված է «ամբողջովին անհիմն մեղադրանքների վրա», գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով փաստաբաններին։
Փաստաբանները թերթին հայտնել են, որ Վերաքննիչ դատարանը պետք է փոխի կալանքի որոշումները՝ կիրառելով խափանման այլ միջոցներ, քանի որ հակառակ դեպքում՝ ընթացող գործընթացները «հնարավոր չէ իրավական անվանել»։
Հոկտեմբերի 15-ին Ստեփան Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Կարդացեք նաև՝




































