Հաղարծինի մոտակայքում ավտոբուսի վթարից տուժած 27 անձ դուրս է գրվել հիվանդանոցից, 3-ը դեռ շարունակում է բուժում ստանալ, Armenia Today-ը տեղեկացել է ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Բուժօգնության դիմած 30 քաղաքացուց 3-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք շարունակում են բուժօգնություն ստանալ»,- հավելել են գերատեսչությունից։
Նոյեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրի մոտակայքում շրջվել էր Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը։






































