Սյունիքի մարզի Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը ծանր է, հայտնել է «Գորիս» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը։
Նրա խոսքով՝ Գորիսի ոստիկանության աշխատակիցների ամբողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի անդամները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են կատարում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։
Ավելի վաղ «Սյունիք Նյուզ»-ը հայտնել էր, որ գայլի հարձակման հետևանքով Քարահունջ գյուղում տուժել էր 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա։ Ըստ ԶԼՄ-ի՝ տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել։






































