Հայ ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը (60 կգ) դարձել է Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Չոլաքյանը պոկում և հրում վարժություններում բարձրացրել 120 կգ և 147 կգ։ Երկամարտի 267 կգ արդյունքով նա չեմպիոն է հռչակվել:
Հայաստանը ներկայացնող Սեյրան Խունադյանը (60 կգ) դարձել է պոկում վարժության արծաթե մեդալակիր։ Նա այս վարժությունում բարձրացրել է 110 կգ ու 115 կգ: Երկամարտի 250 կգ արդյունքով Խունադյանը Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 5-րդն է:
Առաջնության երիտասարդների չեմպիոն էր հռչակվել Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։






































