Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «ապատեղեկատվություն» է անվանել միջազգային և տեղական մի շարք ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, թե Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ»,- նշել է նա։
Նշենք, որ հիշատակվող տեղեկատվությունը հոկտեմբերի 14-ին հրապարակվել է թուրքական Odatv կայքում, որը հետագայում մեջբերել են Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ։





































