Արցախից բռնի տեղահանվածներից 1044 ընտանիք բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել: Նրանցից 969-ը ձեռք է բերել անշարժ գույք, Armenia Today-ին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նշենք, որ հավաստագիրը համարվում է իրացված, երբ ծրագրի շահառուն բանկի հետ կնքում է համապատասխան գործարք՝ բնակարան գնելու կամ կառուցելու համար վարկ տրամադրելու մասին։
Գերատեսչությունից մանրամասնել են, թե որ մարզերում են հավաստագրերն իրացրել բռնի տեղահանված ընտանիքները:
Դրանք են
• Արագածոտն – 27,
• Արարատ – 110,
• Արմավիր – 177,
• Գեղարքունիք – 43,
• Երևան – 163,
• Լոռի – 124,
• Կոտայք – 243,
• Շիրակ – 50,
• Սյունիք – 61,
• Վայոց ձոր – 18,
• Տավուշ – 28։
Նախարարությունից հավելել են, որ հավաստագրի շրջանակում անհատական բնակելի տուն է կառուցում 10 ընտանիք։
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ծրագրի շրջանակում հավաստագրի համար դիմած ընտանիքներին հավաստագիրը տրամադրվում է «հաշված րոպեների ընթացքում, ուստի դիմած և հավաստագրի հաստատմանն սպասող անձինք առկա չեն»։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Կարդացեք նաև՝






































