Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները Մոսկվայում բողոքի ցույց են կազմակերպել Հայ առաքելական եկեղեցու և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ, հայտնում է Mash Տելեգրամ ալիքը:
Փաշինյանն այսօր Մոսկվայում է՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:
Ցուցարարները «Նիկո՛լ դավաճան» մակագրությամբ պաաստառներով Փաշինյանին հորդորել են «հանգիստ թողնել» եկեղեցուն, կալանավորված երկու արքեպիսկոպոսներին, Կարապետյանին:
Կարապետյանը եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո կալանավորված է՝ իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Սեպտեմբերի 24-ին դատարանը մեղավոր էր ճանաչել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին: Արքեպիսկոպոսի գործով լրացուցիչ դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 29-ին։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Հունիսի 25-ից կալանավորված է նաև «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։ Արքեպիսկոպոսը մեղադրվում է իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում:






































