Թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ իր ձեռքի տակ ունեցած բոլոր փաստաթղթերը, և վեճը վերջացած կլինի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բանավեճի մասնակցելու հրավերին։
«Թող հրապարակի, ու այդպիսով ամեն ինչ ասված կլինի»,- շեշտել է նա։
Առաջին նախագահը կեղծ համեմատություն է անվանել այն, թե «Փաշինյանն առաջ է շարժվում իր թեզերով, խաղաղության մասին իր քաղաքականությամբ»։
«Այդ թեզերն ինքը կործանեց՝ Ստեփանակերտում հայտարարելով, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Արցախի հարցում իմ քաղաքականությունը բացարձակապես կապ չունի Փաշինյանի քաղաքականության հետ»,- հավելել է Տեր-Պետրոսյանը։
Նա նաև ընդգծել է, որ Փաշինյանին իր հոգեզավակը չի համարում։
2000-ականներին ընդդիմադիր Փաշինյանն ակտիվորեն սատարում էր Տեր-Պետրոսյանին՝ որպես ընդդիմության առաջնորդի, նրանց հարաբերությունները սրվել էին հատկապես 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ առաջին նախագահը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը, իսկ 2021-ին նրան անվանել «ազգակործան պատուհաս»։
Կարդացեք նաև՝
ՀՀ նախագահներն արձագանքել են Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ․ Լևոն Տեր-Պետրոսյան
Փաշինյանը Տեր-Պետրոսյանին մեղադրել է փախուստի փորձի մեջ և կոչ արել հանդարտվել



































