ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Նա չնշեց, թե ինչ պատճառով է պատգամավորը նման որոշում կայացրել։
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ստացել է պատգամավորի դիմումը, սակայն պատճառների մասին տեղեկություն չունեմ»,- ասաց նա։
ArmLur-ի տեղեկություններով՝ Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։




































