«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, հայտնել է գործարարի պաշտպանության խորհուրդը։
Նշվում է, որ միջնորդության քննությունը կկայանա օգոստոսի 14-ին՝ ժամը 17։30-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։
Իրավապահները հունիսի 17-ին խուզարկություններ էին անցկացրել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների հարձակումների ֆոնին եկեղեցուն աջակցելուց հետո։ Հունիսի 18-ից նա երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Կարդացեք նաև՝






































