Հայաստանի պատանիների հավաքականն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ճանաչվել է թիմային հաշվարկի հաղթող, հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հայաստանի տղաների թիմը դարձել է լավագույնը Միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի շնորհիվ:
Ավելի վաղ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Գրիգոր Ղազարյանն ու Հարություն Հովհաննիսյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Դարմոյանը: Առանձին վարժություններում մեդալներ էին նվաճել Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը, Ալեն Զուրաբյանը: