Հուլիսի 20-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Երևանում Infinity մակնիշի ավտոմեքենա է պայթել, վարորդի՝ 52-ամյա Արմեն Պ․-ի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատել, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից դեպի ձիարշավարան տանող նոր կառուցված ճանապարհին։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունից վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50-60 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե էլեկտրասյանը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, հավելել է կայքը։