Կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- հավելել են ՊՆ-ից։