• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 02:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Քաղաքականություն,
31 Մայիս 2025 12:34
ShareShareShare
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում շարունակում է քննադատել հոգևորականներին՝ պնդելով, որ եպիսկոպոսները, Գարեգին Բ կաթողիկոսի գիտությամբ, վարում են այնպիսի ապրելակերպ, որով «անհնար է մեկ ամիս ապրել առանց կնոջ»։

Նա կարծում է, որ առանց կաթողիկոսի նման ապրելակերպի թույլտվության՝ Շիրակի թեմի արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը և մյուս եպիսկոպոսները «վաղուց կարգալույծ կլինեին»։

Փաշինյանը Մայր Աթոռի համապատասխան կառույցներին կոչ է արել քննարկել Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տրամադրել համապարփակ պարզաբանումներ։

Մեկ այլ գրառմամբ վարչապետը նշել է, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ 

Աջապահյանը News.am-ի եթերում հայտարարել է, որ պետական ​​պաշտոնյաները «նույնիսկ մեկ շաբաթ չեն կարող ապրել այն կյանքով, որով վանականներն ապրում են շուրջ քառասուն տարի»։ Նա ընդգծել է, որ հոգևորականները պարտավոր չեն հաշվետու լինել յուրաքանչյուր հավատացյալի, այլ միայն իրենց հոգևոր հոր և եկեղեցական իշխանության առաջ։

«Եկեղեցական իշխանությունն իր ներքին հարցերում լիակատար անկախ է, և պետությունն իրավունք չունի միջամտելու։ Այլ բան է, եթե հոգևորականը խախտում է աշխարհիկ օրենքները, կատարում է քրեական հանցագործություն, ապա կարող եք ձերբակալել, բանտարկել, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Բայց կուսակրոնության խախտումը քրեական հանցագործություն չէ, ոչ էլ խարդախություն և, ընդհանուր առմամբ, դա նրանց (իշխանություններին - խմբ․) չի վերաբերում»,- ասել է արքեպիսկոպոսը։

Նա Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի հրապարակումները կապել է այն փաստի հետ, որ վերջին հարցումների համաձայն՝ եկեղեցու վարկանիշը բարձրացել է։

«Երկուսն էլ հիստերիայի մեջ են ընկել, վախեցած են, նյարդային։ Յոթ տարի շարունակ ամեն ինչ արեցին, ամբողջ կեղտը լցրեցին Հայ եկեղեցու և քահանաների վրա, բայց չնայած դրան՝ եկեղեցու հեղինակությունը մեծացավ։ Ինչպե՞ս կարող են չանհանգստանալ»,- ասել է Աջապահյանը։

Շիրակի թեմի առաջնորդն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եկեղեցու նկատմամբ իշխանությունների քննադատությունը հաջորդել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի նմանատիպ հայտարարություններին։

«Սա արշավ է Հայ եկեղեցու դեմ, որը վերահսկվում է մեկ կենտրոնից, բայց եկեղեցին այս անգամ էլ հաղթանակ կտանի: Նրանք համակարգված կերպով պայքարում են նույն հաստատության դեմ, որն իրենք անվանել են ռևանշիստական ​​և հինգերորդ շարասյուն»,- ասել է նա։

Աջապահյանն իրավապահ մարմիններին կոչ է արել ուսումնասիրել Հակոբյանի հրապարակումը, որ իբր հոգևորականների շրջանում կան այլասերվածներ։ Եթե նա չի կարող անուններ տալ, ապա, ըստ արքեպիսկոպոսի, պետք է պատասխանատվության ենթարկվի զրպարտության համար։

«Այսինքն՝ նա գիտի հոգևորականների շրջանում այլասերվածների անունները և լռում է։ Այդ դեպքում նա հանցագործ է»,- եզրափակել է արքեպիսկոպոսը։

Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Մայիսի 30-ի առավոտյան վարչապետը մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականների՝ իրեն ուղղված քննադատություններին, որոնք հնչել էին նրա հայտարարություններին ի պատասխան։ Փաշինյանը նաև ՀՀ իշխանություններին կոչ էր արել մասնակցել կաթողիկոսի ընտրություններին՝ պնդելով, որ կաթողիկոսի թեկանածուները պետք է բարեվարքության ստուգում անցնեն։ 

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ՝ նշելով, որ նրանք, իբր, «չուլաններում կատարում են այլասերվածություններ և հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում»։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Մայր Աթոռին կոչ էր արել դատական գործընթաց սկսել Փաշինյանի և նրա կնոջ կողմից հոգևորականների դեմ վիրավորական հրապարակումների կապակցությամբ։

 

 

 

telegram
Tags: ԱջապահյանՀոգևորականներՓաշինյան

Հարակից հրապարակումներ

СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37

Արայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։Թերթին Կենտրոնական ընտրական...

«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երրորդ համար Գոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ, հայտնել է Մելոյանը Facebook-ի իր էջում։ Նա նշել...

Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից...

ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են ձերբակալվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել և նրանց մեղադրել Արարատի մարզի Մասիս համայնքի մի...

Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41

Ռուս-իսրայելական բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ կարող է իրավական գործընթաց նախաձեռնել Հայաստանի դեմ, եթե երկիր մուտք գործելու...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,23 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը
Զինված ուժեր

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51

Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...

Read moreDetails
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх
Սպորտ

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ