Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը երկամարտի 330 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն է դարձել, հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Նա ոսկի է նվաճել պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ՝ բարձրացնելով 138 կգ, 142 կգ, 145 կգ։ Հրում վարժությունում նա գլխավերևում է պահել 175 կգ, 180 կգ ու 185 կգ՝ նորից նվաճելով ոսկե մեդալ։
Երկամարտի 342 կգ արդյունքով Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդ տեղն է զբաղեցրել, հավելել են ֆդերացիայից։
Մայիսի 2-ին 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե և բրոնզե մեդալներ էր նվաճել։ Մայիսի 3-ին երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը 4-րդ տեղն էր զբաղեցրել։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 30-ից մայիսի 5-ը։