Երևանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկին, հայտնում է News.am-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ կայքի՝ նախնական տեղեկություններով դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում մեկնարկել էր 2023 թվականի փետրվարի 20-ին։ 2024 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։
Հունվարի 30-ին ԵՄ խորհուրդը երկու տարով երկարաձգել էր Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը։