• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հունիս 2026 16:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն իրականացնել 2027 թվականին․ Փաշինյան

Քաղաքականություն,
21 Մարտ 2025 23:41
ShareShareShare
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի ժամկետների, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ապագայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր լուծարման մասին։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նշել է, որ նոր Սահմանադրության ընդունման հարցը ներքին քաղաքական օրակարգում է 2018-2020 թթ.-ից։

«Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին, չնայած՝ այդ էլ պիտի ասեմ, որ կան, այդ թվում՝ քաղաքական թիմում, ձայներ, կարծիքներ, թե ինչո՞ւ ենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ և համատեղ, որն ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ դա Հայաստանի բացառապես ներքաղաքական օրակարգի հարցն է՝ ընդունելով, որ այն չի կարող չունենալ «տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։

Մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ապագան՝ Փաշինյանը նշել է, որ սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու մասին կետը ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո։

«Եկեք չմոռանանք, ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել՝ որպես խաղաղության և կայունության գործոն։ Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ, հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարևոր գործոն է»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ նպատակն այն է, որ սահմանի երկայնքով լինի խաղաղություն և կայունություն: «Եվ երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ»,- ասել է նա։

Փաշինյանը պարզաբանել է, որ դա նշանակում է, որ Հայաստանն ու ԵՄ-ն պայմանավորվելու են դիտորդական առաքելության ապագայի, գործունեության ձևերի և մեթոդների շուրջ։ Վարչապետը հայտարարել է, որ համապատասխան որոշում դեռ չի կայացվել։

Նա կարծիք է հայտնել, որ երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները Երևանի ինքնիշխան հարաբերությունների հարցն են և կքննարկվեն ու կլուծվեն երկկողմ մակարդակով։

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր լուծարման մասին հարցին՝ Փաշինյանը հայտարարել է, որ այս հարցը քննարկման ենթակա է, քանի որ խաղաղության համատեքստում այս ձևաչափը, ըստ նրա, կորցնում է իր արդիականությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ առանց սրբագրումների կամ առանց շպարի, նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ մենք ասում ենք՝ քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել և արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա»,- ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմն ուզում է համոզվել, որ Ադրբեջանի նպատակադրումն այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումն ամփոփելով՝ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:

«Սա կարևոր նրբություն է, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, դա քննարկելի և օրակարգային հարց է, և մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։ Ժամկետը երբ, ոնց, ինչպես, նորից եմ ասում, ժամկետը նպատակ չէ»,- ասել է նա։

Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։

Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։ Նա նաև կրկնել էր Ադրբեջանի պահանջները Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։

Միաժամանակ, մարտի 16-ից Ադրբեջանը սկսել էր պարբերաբար հաղորդել հայկական կողմից իբր արձակված կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այս բոլոր լուրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: ՀայաստանհանրաքվեՆիկոլ ՓաշինյանՍահմանադրություն

Հարակից հրապարակումներ

ՔՊ-ի քարոզարշավը Երևանում (ուղիղ)

ՔՊ-ի քարոզարշավը Երևանում (ուղիղ)

01 Հունիս 2026 16:21

ԳՇ նախկին պետ Արթուր Դավթյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԳՇ նախկին պետ Արթուր Դավթյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հունիս 2026 15:12

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ճեպազրույցը (ուղիղ)

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հունիս 2026 14:35

СМИ узнали позицию Кремля по Армении после вашингтонского соглашения

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հավասարակշռված դիրքորոշման համար

01 Հունիս 2026 14:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել նրան տարաձայնություններ առաջացնող հարցերում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու...

Փաշինյանը պատասխանել է ԵԱՏՄ առաջնորդների՝ ՀՀ-ին արված կոչին

Փաշինյանը պատասխանել է ԵԱՏՄ առաջնորդների՝ ՀՀ-ին արված կոչին

01 Հունիս 2026 11:17

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների առաջնորդների՝ Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ հայտարարություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի...

Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով ձերբակալված կա․ ՔԿ

Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով ձերբակալված կա․ ՔԿ

01 Հունիս 2026 11:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով կասկածյալներից մեկը՝ Մ.Մ.-ն ձերբակալվել է, հայտնել է Քննչական կոմիտեն։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում...

Load More
Xosum
  • Լուրեր
Վեդիում մանկապղծության գործի ֆոնին պաշտոնանկություններ են տեղի ունեցել

Հոխիկյանի և ենթադրյալ ՔՊ ներկայացուցիչների միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

01 Հունիս 2026 16:40
ՔՊ-ի քարոզարշավը Երևանում (ուղիղ)

ՔՊ-ի քարոզարշավը Երևանում (ուղիղ)

01 Հունիս 2026 16:21
Ջանես Նազարյանը լավագույն ըմբիշ է ճանաչվել

Ջանես Նազարյանը լավագույն ըմբիշ է ճանաչվել

01 Հունիս 2026 16:13
Ընդդիմադիր բլոգերի մեքենան հրկիզելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Ընդդիմադիր բլոգերի մեքենան հրկիզելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

01 Հունիս 2026 15:43
ԳՇ նախկին պետ Արթուր Դավթյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԳՇ նախկին պետ Արթուր Դավթյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հունիս 2026 15:12
Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ ծառայությունից խուսափելու հոդվածով քրգործ է հարուցվել․ ԳԴ

Մարտի 1-ի գործով քրհետապնդում՝ 4 նախկին հրամանատարի նկատմամբ

01 Հունիս 2026 15:00
Նստացույց՝ Արթուր Օսպիյանին ազատելու պահանջով

Նստացույց՝ Արթուր Օսպիյանին ազատելու պահանջով

01 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին է հայտնել

01 Հունիս 2026 14:40
ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ճեպազրույցը (ուղիղ)

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հունիս 2026 14:35
Число погибших в результате ударов Израиля по Ливану выросло до 850

Լիբանանցիները Նեթանյահուի սպառնալիքներից հետո լքում են Բեյրութի հարավային շրջանները

01 Հունիս 2026 14:30
СМИ узнали позицию Кремля по Армении после вашингтонского соглашения

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հավասարակշռված դիրքորոշման համար

01 Հունիս 2026 14:25
ՔԿ-ն բացահայտել է ԱԱԾ շենքի վրա հարձակման գործի մանրամասները

ՔԿ-ն բացահայտել է ԱԱԾ շենքի վրա հարձակման գործի մանրամասները

01 Հունիս 2026 14:07
Հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքը ՌԴ թույլատրվել է

Ռուսաստանը կասեցրել է հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը

01 Հունիս 2026 13:52
ԱՄՆ-ն հայտնել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը 45 օրով երկարաձգելու մասին

ԱՄՆ-ն առաջարկում է Իսրայելի և «Հըզբոլլահի» դեէսկալացիայի փուլային տարբերակ

01 Հունիս 2026 13:20
Նստացույց Բաղրամյան 26-ի մոտ՝ ի աջակցություն Արթուր Օսիպյանի (ուղիղ)

Նստացույց Բաղրամյան 26-ի մոտ՝ ի աջակցություն Արթուր Օսիպյանի (ուղիղ)

01 Հունիս 2026 12:45
Փոխադարձ հարվածներ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ բանակցությունների ֆոնին

Փոխադարձ հարվածներ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ բանակցությունների ֆոնին

01 Հունիս 2026 12:34

Ալիևը պնդում է, որ «Զանգեզուրի միջանցքն» «անպայման կկառուցվի»

01 Հունիս 2026 12:11
Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում երկրորդ անգամ նվաճել է Իտալիայի սուպերգավաթը

Մխիթարյանը հավակնում է «Ինտերի»՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

01 Հունիս 2026 11:41
Փաշինյանը պատասխանել է ԵԱՏՄ առաջնորդների՝ ՀՀ-ին արված կոչին

Փաշինյանը պատասխանել է ԵԱՏՄ առաջնորդների՝ ՀՀ-ին արված կոչին

01 Հունիս 2026 11:17
Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով ձերբակալված կա․ ՔԿ

Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով ձերբակալված կա․ ՔԿ

01 Հունիս 2026 11:15
Պուտինը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրն ու վերահաստատել համագործակցելու կամքը

Պուտինը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրն ու վերահաստատել համագործակցելու կամքը

01 Հունիս 2026 10:48
ԵՄ-ն ապաստանի հարցում մերժված միգրանտների համար կենտրոններ կստեղծի

ԵՄ-ն ապաստանի հարցում մերժված միգրանտների համար կենտրոններ կստեղծի

01 Հունիս 2026 10:15
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

01 Հունիս 2026 09:57
ЭСА: электроснабжение в Эребуни восстановлено после пожара на подстанции Вардашен

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 1-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

01 Հունիս 2026 09:49
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

01 Հունիս 2026 09:39
Погода в Армении и в Арцахе 12 августа: ожидаются дожди и пожароопасная ситуация

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 1-ին

01 Հունիս 2026 07:30
Ադրբեջանի հետ արդյունավետ կբանակցենք. Քոչարյան

Փորձում են ՀՀ-ից ստեղծել ՌԴ-ի թշնամի և տանում են Ուկրաինայի ճանապարհով. Քոչարյան

01 Հունիս 2026 00:33
Պյատիգորսկի սրճարանում թունավորման հետևանքով 29 մարդ է հոսպիտալացվել

Պյատիգորսկի սրճարանում թունավորման հետևանքով 29 մարդ է հոսպիտալացվել

31 Մայիս 2026 23:49
Նաիրի Հոխիկյանը ՔՊ ներկայացուցիչներին մեղադրել է իր տան վրա հարձակման մեջ

Նաիրի Հոխիկյանը ՔՊ ներկայացուցիչներին մեղադրել է իր տան վրա հարձակման մեջ

31 Մայիս 2026 23:38
Трамп исключил смягчение санкций против Ирана до подписания сделки

Թրամփը Թուրքիայում ԱՄՆ դեսպանին նշանակել է Իրաքի հարցերով իր հատուկ դեսպան

31 Մայիս 2026 23:27
Վեդիում մանկապղծության գործի ֆոնին պաշտոնանկություններ են տեղի ունեցել
Իրավունք

Հոխիկյանի և ենթադրյալ ՔՊ ներկայացուցիչների միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

01 Հունիս 2026 16:40

«Ազատագրական շարժման» անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանի և երկրորդ կողմի հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, Armenia Today-ին...

Read moreDetails
ՔՊ-ի քարոզարշավը Երևանում (ուղիղ)
Քաղաքականություն

ՔՊ-ի քարոզարշավը Երևանում (ուղիղ)

01 Հունիս 2026 16:21

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ