Երևան քաղաքի Նորք Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել է 4 մեքենա, այնուհետև տեղի է ունեցել վրաերթ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Վթարի մասին ահազանգն ստացվել է փետրվարի 20-ին՝ ժամը 21:58-ի սահմաններում։ Բախվել են Hyundai (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1970 թ․), Mercedes-Benz, Honda և Chevrolet մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև KamAZ մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Hyundai մակնիշի ավտոմեքենայի վարորդին և բախվել վթարի ենթարկված ավտոմեքենաներին։
Գերատեսչության տվյալներով՝ վթարի հետևանքով վնասվել է ճամփեզրի հենասյունը և գազատար խողովակը, որից առկա էր թույլ արտահոսք։ Փրկարարները Հ․ Գ․-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն և տեղափոխել բժշկական կենտրոն։
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ
Քննչական կոմիտեն (ՔԿ) վարույթ է նախաձեռնել Վայոց Ձորի Գողթանիկ գյուղի և Լոռու Շիրակամուտ բնակավայրում տեղի ունեցած ջրահեղձման դեպքերի առթիվ։Տեղեկությունն Armenia...






































