Հունվարի 17-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Երևանի Գարեգին Հովսեփյան 24/30 հասցեի մոտ հետընթաց կատարելիս KamAZ մակնիշի բեռնատարը բախվել է նոր կառուցվող էլիտար շենքի ալյումինե ցանկապատին, կոտրել այն և 8-10 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել շինհրապարակի տարածքում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ բեռնատարը բարձված էր բետոնե ծածկերով։ Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ
Քննչական կոմիտեն (ՔԿ) վարույթ է նախաձեռնել Վայոց Ձորի Գողթանիկ գյուղի և Լոռու Շիրակամուտ բնակավայրում տեղի ունեցած ջրահեղձման դեպքերի առթիվ։Տեղեկությունն Armenia...






































