ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ֆրանսիայի և Հունաստանի իր գործընկերների հետ քննարկել է ՀՀ բանակի կերպափոխման և զարգացման հարցը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նա այս առումով բարձր է գնահատել Աթենքի և Փարիզի ներդրումը։ Ըստ գերատեսչության՝ կողմերն արձանագրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը։ Ասրյանը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի և Շվեդիայի գործընկերների հետ։
Նախարարությունից հավելել են, որ Վրաստանի ներկայացուցչի հետ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու գործնական ուղիները, հատկապես՝ կերպափոխման վերաբերյալ առաջավոր փորձի փոխառնման տեսանկյունից։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շվեդ գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել պաշտպանության բնագավառում երկկողմ հարաբերություններ հաստատելու հնարավորությունների շուրջ։