Նյու Յորքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության 2-րդ խաղային օրն անցկացվել է 4 խաղափուլ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
9-րդ խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը վաստակել են 5,5-ական միավոր։ Զավեն Անդրիասյանն ունի 5 միավոր, Տիգրան Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 4-ական։
Հայաստանի կանանց շախմատի թիմում 8 խաղափուլից հետո 5 միավոր է վաստակել Էլինա Դանիելյանը։ Աննա Սարգսյանն ունի 4,5 միավոր, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 3 միավոր։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին կկայանան խաղային վերջին օրվա պարտիաները։ Դեկտեմբերի 30-ին և 31-ին տեղի կունենա կայծակնային շախմատի առաջնությունը:
Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 76 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանն արծաթե մեդալ է նվաճել, Միլենա Խաչատրյանը դարձել է փոքր...